Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորել են ուղիղ եթերի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Haber3» կայքը՝ Եգիպտոսում հեռարձակվող հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող հաղորդում է զանգահարել Սաուդյան Արաբիայի մի քաղաքացի և նրան անվանել «հայ մասոն»:
«Ինչ վերաբերվում է Էրդողանին, նա հայ է, ավելին՝ նա մասոն է»,- ասել է զանգահարողը, որից հետո էլ արժանացել է հաղորդավարի կոշտ արձագանքին: Հաղորդավարը կոպիտ ձևով պատասխանել է, որ «հարգարժան» առաջնորդը մուսուլման է և թուրք:
«Գնա կարծիքդ ձեր Սաուդյան Արաբիայում արտահայտիր»,- ասել է նա: