««Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Օկոևի դեմ դատական հայց է ներկայացվել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Դեռևս 2013թ. հուլիսի 22-ին դատարանին դիմած Ֆրանսիայի քաղաքացի Անդրեյ Լըկամյունը պահանջել է մանկաբարձ Գեորգի Օկոևին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից առանձնացնել նրա՝ պարտապանի բաժինը: Թե որն է դատական այս վեճի պատճառն ու նախապատմությունը, առայժմ պարզել չհաջողվեց: Նշենք միայն, որ այս գործով մի քանի նիստ հետաձգվել է՝ կողմերի դատարան չներկայանալու պատճառով: Արդյունքում՝ գործը դեռևս գտնվում է քննարկման փուլում»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: