Այսօր մեկնարկեց ԱԺ երկրորդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստերը: Գրանցվել էին 107 պատգամավոր և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին է ներկայացնում քառօրյա նիստի օրակարգը, երբ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ու սկսեց ընթերցել Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված մի նամակ:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Զարուհի Փոստանջյանին ասաց, որ իր հարցը չի վերաբերում վարման կարգին և խնդեց, որ անջատեն նրա խոսափողը:

Այնուհետև Փոստանջյանը ևս մեկ անգամ ձայնի իրավունք խնդրելով սկսեց կրկին ընթերցել նամակը` արդեն անջատված խոսափողի առջև:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը դիմելով Հովիկ Աբևահամյանին ասաց, որ նախագահողը պարտավոր է ապահովել նիստերի բնականոն ընթացքը և պահանջեց դուրս հանել Փոստանջյանին ԱԺ դահլիճից: Հակառակ դեպքում ինքը կլքի նիստերի դահլիճը:

Զարուհի Փոսռանջյանն այդ ժամանակ զուգահետռ Բադեյանի խոսքին ընթերցում էր նամակը և երբ արդեն օրակարգը հաստատված էր, Զարուհի Փոստանջյանի նամակի տեքստն ավարտվեց:

Ներկա պահին նիստը շարունակվում է: