Հոլիվուդի հայտնի և սիրված աստղ Ռոբին Ուիլյամսը մահվանից առաջ ալկոհոլ և թմրամիջոցներ չէր օգտագործել: Այսպիսին է քննության պաշտոնական եզրակացությունը, որը հրապարակվել է երեկ: Կորոների եզրակացության մեջ ասվում է, որ դերասանի մահվան պատճառ է դարձել ինքնասպանության պատճառով առաջացած ասֆիկսիան:
Հանգուցյալի կինը՝ Սյուզան Շնայդերը, վերջին անգամ ամուսնուն տեսել է օգոստոսի 10-ին, իսկ հաջորդ առավոտյան Ուիլյամսի օգնականը հայտնաբերել է նրան սեփական տանը՝ մահացած վիճակում:
Հանրահայտ կատակերգուն, որը ժամանակին Entertainment Weekly ամսագրի տվյալներով համարվել էր «աշխարհի ամենաուրախ մադը», վերջին ժամանակներում տանջվում էր ծանր դեպրեսիայով: Նախկինում Ռոբինը ուներ խնդիրներ ալկոհոլի և թմրանյութերի հետ, սակայն բուժվել էր դրա դեմ:
Բարաք Օբաման լսելով դերասանի մահվան մասին ասել էր. «Նա ստիպում էր մեզ և լացել, և ծիծաղել»: