Հաշվետու տարվա կտրվածքով Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններում մահացել է 67 մարդ: Գեղարքունիքի մարզում գործում են 6 բժշկական կենտրոններ, որոնք են՝ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ, «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, «Մարտունու ԲԿ» ՓԲԸ, «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից YerevanNews.am-ին տրամադրած տվյալների՝ մահացության դեպքերն առավել շատ են գրանցվել Սևանի հիվանդանոցում՝ թվով 24 դեպք: «Մարտունու ԲԿ»-ն մահացությունների թվով երկրորդն է՝ 20 դեպք: Սևանի հոգեբուժական հիվանդանոցում տարվա կտրվածքով գրանցվել է մահացության 7 դեպք:
Քիչ են մահացության դեպքերը նաև Ճամբարակի առողջության կենտրոնում, ընդհամենը՝ 3 դեպք և երեքն էլ թերապևտիկ բաժանմունքում: Մահացության այսպիսի դեպքերի քանակ է գրանցվել նաև Վարդենիսի հիվանդանոցում, որից մեկը մանկաբուժական բաժանմունքում: Գավառի բժշկական կենտրոնում տարվա ընթացքում մահացել է 10 մարդ, որորնցից 9-ը՝ վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ մենք ներկայացրել էինք հիվանդանոցներում մահացության դեպքերը նաև Արագածտնի մարզում, որտեղ տարվա կտրվածքով ընդհանուր առմամբ մահացել է 45 մարդ: Ընդ որում մահացության դեպքերից 27-ը գրանցվել է «Աշտարակի ԲԿ ՓԲԸ»-ում:


