«Վերաքննիչ դատարան բողոքարկել են միայն կեղծ փաստաթուղթ ներկայացնելու համար 2013 թվականի հուլիսի 13-ին` Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով»,- YerevanNews.am-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը:

«Դեռ օգոստոսին էր ներկայացվել բողոքը վերաքննիչ ու արդեն երկու ամիս է և պատասխանը դեռևս չի ստացվել: Մենք անընդհատ կապ մեջ ենք եղել և ուզում ենք հասկանալ ձգձգման պատճառները: Սկզբում պատճառ էր առաջին ատյանի վճռի կայացման հայերեն թարգմանությունը, տուժողների կողմից հնարավոր բողոքների ներկայացմամբ, ՌԴ-ի տոներով և ոչ աշխատանքային օրերով:

Փաստաբանը դատարանից բանավոր պատասխան է ստացել, որ հնարավոր է մոտակա ժամանակահատվածում պատասխան լինի վերաքննիչ դատարանից», հայտնեց Երանուհի Թումանյանցը: