«Ժառանգությունը» Երեւանի ավագանու ընտրություններին իր մասնակցության ցուցակը կներկայացնի ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին: Այս մասին այսօր` մարտի 18-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իրենք փորձել են ավելի մեծ դաշինք կազմել, բայց ամենատարբեր պատճառներով դա չի ստացվել: Իսկ «Ժառանգության» ցուցակում կլինեն ինչպես քաղաքական գործիչներ, այնպես էլ հասարակական սեկտորից, քաղաքացիական հասարակությունից ներկայացուցիչներ: