Կատալոնիայում բնակչության ավելի քան 80 տոկոսը քվեարկել են Իսպանիայից անկախանալու օգտին: Այս մասին հայտել է Կատալոնյան կառավարության նախագահի տեղակալ Ժոանա Օրտեգան, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ նրա խոսքերի` «դեռ չի ավարտվել մոտ 88,44 տոկոս քվեների հաշվարկը: Հարցման վերջնական տվյալները կներկայացվի երկուշաբթի օրը»,-ասել է նա: Հարցմանը մասնակցել են մոտ 2,25 միլիոն մարդ:
Քվեաթերթիկում ներկայացված էր 2 հարց.«Ցանկանում եք, որ Կատալոնիան դառնա պետություն», դրական պատասխանի դեպքում պետք էր պատասխանել ևս մեկ հարցի. «Ցանկանում եք, որ այդ պետությունը լինի անկախ»: Քվեարկողների 80,72 տոկոսը երկու հարցին էլ դրական պատասխան են տվել, 10,11 տոոկոսը դրական պատասխանել են միայն առաջին հարցին և ևս 4,55 տոկոս քվեարկողներ բացասական պատասխան են տվել առաջին հարցին: