Ամեն տարի նոյեմբերի 10-ը նշվում է, որպես հաշվապահների միջազգային օր: Չնայած նրան, որ այս տոնը բազմիցս քննարկվել է, կապված այն բանի հետ, որ շատ պետություններ այս տոնի իրենց ազգային օրն ունեն, բայց այնուամենայնիվ այս օրը դուրս չեկավ տոների ցուցակից:
Ամսաթվի որոշումը կապված է 15-րդ դարի վերջում ընկած իրադարձության հետ, երբ 1494թ. նոյեմբերի 10-ին Վենեցիայում հրապարակվեց Ղուկաս Պաչոլիի «Ամեն ինչ թվաբանության, երկրաչափության և չափերի մասին»: Այդ գրքում հեղինակը փորձել էր պատկերացում տալ տվյալ ժամանակի հաշվապահության մասին: Սա եղավ առաջին գիրքը, որը հիմք դրեց հաշվապահությանը:
Իսկ թե ի՞նչ կերպ է նշվում հաշվապահության օրը Հայաստանում, մենք փորձեցինք պարզել «Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի» տնօրեն Հայկ Մնացականյանից: YerevanNews.am-ի թղթակցի հարցին, նշվելու է արդյո՞ք տոնը ասոցիացիայում նա պատասխանեց:
«Մեր կայքը արդեն իսկ շնորհավորել է ասոցիացիայի անդամներին, առանձին նամակներ ենք ուղարկել: Առանձնահատուկ միջոցառում չենք կազմակերպելու, սակայն մոտակա ժամանակներս ունենալու ենք մասնագիտական դասընթացներ այդ ընթացքում նաև հրավիրված են լինելու մասնակիցներ և այդ ժամանակ էլ կնշվի»:
Այն հարցին, թե տարեցտարի հաշվապահի մաստագիտությունը աճում է, թե նվազում Հ. Մնացականյանը պատասխանեց.
«Տարեցտարի հաշվապահության ոլորտը ամբողջ աշխարհում ընդլայնվում է, մեզ հնարավորությnւն են տալիս ավելի ակտիվ հետևելու իրականացվող փոփոխություններին՝ ինֆոմացիոն տեխնալոգիաների զարգացումը: Եվ ոչ միայն հանրապետության մակարդակով, այլև երկրի մակարդակով հաշվապահությունը զարգացում է ապրում»: