Հանրահայտ հայազգի երգչուհի Սիրուշոն ԱՄՆ-ում կայացած համերգի ժամանակ, ինչպես և խոստացել էր, ներկայացրեց իր որդու լուսանկարը: 

«Սիրուշոն փայլեց Nokia–ում այսօր… Անասելի էներգետիկա, երգերի ու ասելիքի զգացմունքային ճիշտ հաջորդականություն ու գոնե ինձ համար ազգայինի ու ժամանակակից երաժշտության հանճարեղ համադրություն։ Երգչուհին PreGomesh–ով գտավ հայկական երաժշտության պատմության մեջ երկար մնալու բանալին։ Մարդիկ սիրում են Սիրուշոյին, դա չես հերքի…»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է հաղորդավար Մհեր Բաղդասարյանը: