Այսօր երիտասարդների միջազգային օրն է: Երիտասարդների արդի խնդիրների, ժամանցի, կրթվածության կարևորության մասին YerevanNews.am-ի հետ զրուցեց երգչուհի Լայանան:

«Երիտասարդությունը կամքի ուժի, կայունության, ուսման խնդիր կարող է միայն ունենալ: Չնայած որ մեր երիտասարդությունը ներկա պահին շատ տեղեկացված է, ժամանակակից, հետևողական և բավականին զարգացած: Չքաղաքականացնեմ, բայց պետության մակարդակը ապահովվելու համար երիտասարդները պետք է ուսյալ լինեն: Ու ես հիմա դա նկատում եմ»:

Երգչուհին գեղեցիկ բարեմաղթանք ուղղեց երիտասարդությանը նշելով, որ երիտասարդների մեջ կարևորում է կիրթ լինելու հատկությունը. «Երիտասարդներին պետք է մաղթեմ սովորել առաջին հերթին, որը շատ կարևոր է հետագայի համար: Լինել հաստատուն, պայքարող, սկզբունքային, որովհետև կյանք մտնելուց, որպես անհատներ, պետք է ձևավորվի մեր հաջորդ սերունդը՝ կիրթ, զարգացած, հասուն»: