ԱԺ ԲՀԿ խմբակցությունում ավարտվեց եռյակի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, քննարկվել են երկու՝ կազմակերպչական և հանրային միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Կազմակերպչականը վերաբերում է Համաժողովրդական շարժման գրասենյակների ձևավորման և դրանց արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը, իսկ հանրային միջոցառումներինը՝ ապագա հանրահավաքների և այլ մասսայական միջոցառումների կազմակերպմանը:
Մարգարյանը կոնկրետ չնշեց, թե երբ տեղի կունենա եռյակի առաջիկա հանրահավաքը:
Խոսելով եռյակի ներսում առկա տարաձայնությունների և եռյակի հնարավոր պառակտման մասին, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ի հեճուկս նման բան կանխատեսողների՝ եռյակը շարունակում է գործել, և պառակտման մասին խոսք լինել չի կարող»: