Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում անց են կացվում "Միասնություն 2014" անունը կրող օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություններ: ԼՂՀ ՊԲ-ի կողմից զորավարժությանը մասնակցում են ավելի քան 30000 զինծառայողներ, այդ թվում նաև զորահավաքային ռեսուրսից, 1550 միավոր հրետանային միջոցներ, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, այդ թվում նաև Ս-10ՄԱ ԶՀՀ-ներ, 1300 միավոր հակատանկային միջոցներ, 160 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 3000 ավտոմեքենա: Զորավարժությունները անցկացվում են նախատեսված պլանի համաձայն: Մասնակից շտաբները, ղեկավարման մարմինները, հրամանատարները և ողջ անձնակազմը ցուցաբերում են պատրաստականության բարձր մակարդակ` հաջողությամբ իրականացնելով առաջադրված մարտական խնդիրները:
Զորախաղերը շարունակվում են: Դրանց հետագա ընթացքի և արդյունքների մասին այլ մանրամասներ կհաղորդենք հաջորդիվ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					