Նախարարությունները բյուջեյի սուղ պայմանների պատճառով պետք է միավորվեն: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտնել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը. «Մենք նպատակ ունենք միավորել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև ձևավորել միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Շեշտում եմ, որ սրանցից բյուջեով լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում, եղած ռեսուրսներով մենք բավարարվելու ենք»
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորվելու մասին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին մանրամասնեց օրինագիծը կազմող արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը. «Տարածքային կառավարման նախարարության հիմքում ընկած են տարածքային զարգացման խնդիրները, իսկ ԱԻՆ-ի կարևորագույն գործառույթներից է ռիսկերի գնահատման պատասխանատվությունը: Ինձնից ոչ պակաս լավ գիտեք, որ այնպիդի դիրքում ենք գտնվում, որ մեր տարածքը շատ ռիսկային է՝ երկրաշարժ, բնական աղետներ: Հենց այս ռիսկերի գնահատումն էլ համադրվում է տարածքային զարգացման հետ»: