«Սեղանին դրված է մի նախագիծ՝ որն ընդամենը երկու նախարարություն միավորվում է իրար՝ պլյուս մեկ, մինուս մեկ: Ընդհանրապես հարկատուների բեռը թեթևացնելն ու Կառավարությունը փոքրացնելը նորմալ գործընթաց է: Պարզապես տրամաբանությունը պետք է հասկանալ: Օրինակ ինչի՞ է մեզ պետք Սփյուռքի նախարարությունը, եթե կա Արտաքին գործերի նախարարություն, որը լիարժեք կարող է զբաղվել այդ հարցերով»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց իր կարծիքը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նախարարությունների միացումը արդյո՞ք կադրային սովից է Արզումանյանը պատասխանեց. «Եթե սով է, եկեք բոլորին ազատենք, թող լինի մեկ նախարար: Կլինի աշխարհի «Ամենալավ տղա» նախարարն ու կզբաղվի բոլոր գործերով: Էլ ի՞նչ ենք անում Ներքին գործերի նախարարություն, թող լինի՝ Գործերի նախարարություն, որը կզբաղվի բոլոր գործերով՝ ներքին ու արտաքին: Սովը այդպես կարելի է հաղթահարել»:
Իսկ տեսնում է պատգամավորը այդ «Ամենալավ տղա» նախարարին՝ պարզվում է ոչ. «Լավ տղերքին հարցրեք: Եթե տեսնեի՝ մաս կկազմեի»։