Ի պատասխան ինձ ուղղված Վլադիմիր Խոեցյանի բաց նամակի՝ տեղեկացնում եմ, որ իմ հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել եմ վերջին շրջանում ՀՊՃՀ-ի շուրջ ստեղծված բացասական տեղեկատվական հոսքին և այդ կապակցությամբ հայտնել եմ իմ մտահոգությունը, ընդգծելով, որ ձևավորված մթնոլորտը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը և չի կարող դրականորեն ազդել բուհի վարկանիշի վրա:
Ինչ վերաբերում է բաց նամակում Վ. Խոյեցյանի մատնանշած խնդիրներին, ապա նշեմ, որ իմ հանձնարարությամբ, ԿԳՆ-ի լիազորությունների շրջանակում, այն համապատասխան ուսումնասիրության կենթարկվի:


