Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել և զրուցել են Պեկինում ընթացող APEC գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում են ռուսական պատվիրակությանը ուղեկցող լրագրողները: 

Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ երկու հզոր երկրների առաջնորդները զրուցել էին, գագաթնաժողովի մասնակիցների միասին լուսանկար կատարելուն սպասելու ընթացքում, որը պետք է տեղի ունենար պեկինյան Օլիմպիական գյուղում գտնվող «Ջրային ակումբում»:Որոշ տվյալներով խոսակցությունը տևել է 7-8 րոպե: 

«Օբաման առաջինն է նկատել պրն Պուտինին և ձեռքով ողջունել նրան: Վլադիմիր Պուտինը մոտեցել է և նրանք սկսել են զրուցել»,- հաղորդում է լրագրողը: