ՀԱԿ-ը մի քանի օրից կհրապարակի Երևանու ավագանու ընտրությունների մասնակցելու իրենց ցուցակը: Այս մասին ասյօր ԱԺ-ոմ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Մենք գտնում ենք տրանսֆորմացիայի վիճակում: Գիտեք, որ չի ձևավորվել կուսակցությունը, բայց դա չի խանգարելու մեզ մասնակցելու այս ընտրություններին: Լավ կլիներ, որ մենք ավարտեինք այս գործընթացը»,-ՀԱԿ կուսակցության մասին խոսելիս այսպես ասաց Լևոն Զուրաբյանն ու անդրադառնալով «Գելափի» հրապարակած վերջին տվյալներին, ըստ որի Տարոն Մարգարյանը ստացել է ձայն, ասաց. «Ընտրությունից ընտրություն ապացուցվում է, որ Գելափի արդյունքներն ուղղակի խեղկատակություն են»:

Լևոն Զուրաբյանը Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության հնարավոր միավորման մասին խոսելիս կարևորեց այն ու ասաց, որ ՀԱԿ-ը ի սկզբանե առաջարկել էր միավորման հնարավորություն:

«Սկզբից մենք առաջարկեցինք միասնական ցուցակով գնալու տարբերակը, բայց գիտեք դա չկայացավ: ՀԱԿ-ի մեղքով չի եղել, որ համատեղ ցուցակով չենք գնում»,-առանձնացրեց Լևոն Զուրաբյանը և նշեց, որ ՀԱԿ-ը ևս մեկ առաջարկ է արել խորհրդարանական 3 ուժերի ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին, Ժառանգությանը և այդ առաջարկությունը բաղկացած է 3 կետից, որոնցից առաջինը սահմանում է, որ այդ ուժերը չպետք է քննադատեն միմիանց, երկրորդը, որ այդ ուժերը միասին վերահսկեն ընտրությունների գործընթացը, իսկ երրորդ կետով այս 4 ուժերը միաին կարող են նախապես պայմանավորվել ընտրություններից հետո կոալիցիա ձևավորելու հարցում:

 ՀԱԿ խմբակցության ղեկավարը համոզված է, որ արդար ընտրությունների պարագայում իրենք կկարողանան հաղթանակ տանել:

«Այս ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ չեն լինի, դա ակնհայտ է, որովհետև մենք ունենք կեղծարար բռնապետություն Հայաստանում, բայց մենք պետք է օգտագործենք ընտրությունների մեխանիզմն այս բռնապետության դեմ ինչ-որ արդյունքներ, ինչ-որ նվաճումներ գտնելու մտայնություն»,-ասաց Զուրաբյանը:

Նշենք, որ ոչ մի կերպ չպատասխանեց ներքաղաքական խնդիրներին և հատկապես ստվերային կառավարության վերաբերյալ հնչող հարցերին: