«168 ժամ» թերթը գրում է.

«Շարժայի կառավարիչը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ազդեցիկ գործիչներից մեկը՝ շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին օրերս գրառում է կատարել իր կայքէջում՝ նշելով, որ Ռաս ալ-Խայմա էմիրության տարածքում գտնվող պատմական Ջուլֆար ամրոց-քաղաքը հիմնել են հայերը, որ Ջուլֆար անունն ունի հայկական ծագում և առնչվում է հայկական պատմական Ջուլֆայի (Ջուղայի) հետ: Դոկտոր շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին պատմական հետազոտությունների հեղինակ է և հայտնի է իր բազմաթիվ բարեգործություններով:

Նա Հայաստանում Հաղարծին վանքային համալիրի հիմնանորոգման ֆինանսավորողն է, ինչի համար արժանացել է համատարած հիացմունքի՝ պատմության մեջ մնալով այն եզակի մահմեդականներից, ով հսկայական գումար է նվիրաբերել քրիստոնեական կրոնական համալիրի հիմնանորոգման համար»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: