«Ժամանակը» գրում է.

«Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին տարիներին ծնելիության ամենացածր ցուցանիշով առաջին հորիզոնականում Սյունիքի մարզն է: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն, չհամաձայնեց պաշտոնական թվերի հետ «Ժամանակին» ասելով, «Էս տարի 15 հոգով ավելացել ա անցած տարվա համեմատությամբ»: Մեր դիտարկմանը, թե 15 հոգին այդքան մե՞ծ թիվ է՝ համարելու, որ ծնելիության աճ կա, մարզպետը նկատեց. «Այո, ծնելիության աճ կա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ աշխատատեղերի խնդիրը լուծվի, որ մարդիկ չբացակայեն, և ծնելիությունն էլ շատանա»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: