Այսօր՝ նոյեմբերի 11-ին ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ նիստի մասնակիցները հարգեցին երեկ տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի հիշատակը:
«Նաև ես բազմաթիվ նամակներ եմ ստացել երեկվանից և կոչ եմ անում Կառավարությանը, Տրանսպորտի և կապի նախարարությանն ու Շիրակի մարզպետարանին, որ այդ չարաբաստիկ խաչմերուկին, որ անվանում են Հոռոմի խաչմերուկ, ուշադրություն դարձնեն, որովհետև գյումրեցիք պնդում են, որ այնտեղ տեղի են ունենում վթարներ, որովհետև այն, ինչպես հարկն է, կարգավորված չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: