Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացրած «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քվեարկությունը տեղի է ունեցել հետևյալ կերպ՝ 70 կողմ, 10 դեմ և 28 ձեռնպահ: 

Հիշեցնենք նաև, որ այս նախագծով Կառավարությունը առաջարկում է միավորել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև նոր Միջազգային ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարության ստեղծել: