Հինգ ամսական հղիության շրջանում գտվող Քեյթը` արքայազն Ոիլյամի կինը, բրիտանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ ինքը ցանկանում է` որդի ունենալ, իսկ ամուսինը` դուստր: Գրում է ИТАР-ТАСС-ը:

Քեյթի և Ուիլյամի երեխան`Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի թոռը, կզբաղեցնի երրորդ տեղը` գահին իրավահաջորդության կարգով և, ի վերջո, կդառնա թագավոր կամ թագուհի: Առաջիկայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է ընդունել օրենք, ըստ որի` իշխող դինաստիայի տղամարդիկ և կանայք կունենան գահի նկատմամբ հավասար իրավունք: Մինչեւ հիմա տղամարդիկ այս առումով առավելություն ունեին: