Երեկ երեկոյան Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում զոհվել են 7 ուղևոր, վիրավոր են նույնպես 7-ը: Այս առիթով իր ցավակցական ուղերձն է հղել ՀՀ նախագահը, Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, և այլոք: 

Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը YerevanNews.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց, որ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ 1 մլն դրամ է տրամադրելու ավտովթարի զոհ դարձածների ընտանիքներին, որպես օգնություն: 

Վիրավորների բուժումը իրականացնելու է Շիրակի մարզպետարանը: Վթարի պատճառով վիրավորներին կտրվի դրամական օգնություն Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի կողմից: 

Նշենք նաև, որ վիրավորներից մեկի վիճակն է ծանր կայուն, մյուսներինը միջին ծանրության է: