«Նոր եռյակը կազմվել է ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ կապված խնդրի շուրջ»,- YerevanNews.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնել է ԱԺ-ի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Այն հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու ստեղծված «Նոր եռյակի» հանդիպումների ժամանակ Հեղինե Բիշարյանը մանրամասնեց. «Քննարկվելու են բացառապես ընտրական օրենսգրքում բարեփոխումներ անցկացնելու համամասնական ընտրություններից, կլինեն տարբեր առաջարկություններ քաղաքական տարբեր խմբավորումներից: Կձևավորվի մեկ նախագիծ-փաթեթ, որը կդրվի շրջանառության մեջ: Պետք է ամբողջությամբ աշխատել Ընտրական օրենսգրքի վրա այդ երեք քաղաքական ուժերով»:
«Նոր եռյակի» հանդիպումները շարունակական են լինելու ըստ ՕԵԿ խմբակցության ղեկավարի. «Հանդիպումները շարունակական են լինելու և աշխատելու ենք Ընտրական օրենսգրքի վրա և աշխատող խումբը անընդհատ հավաքվելու է, աշխատելու է, որպեսզի կարողանա փոփոխությունների և առաջարկությունների արդյունքում ունենալ այն փաթեթը, որը պետք է դրվի շրջանառության մեջ: Ամեն դեպքում պայքարը միշտ ունենում է իր դրական հետևանքները»:
Հիշեցնենք, որ «Նոր եռյակ»-ի կազմի մեջ են մտնում ՕԵԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները: