- Ուշադրություն գրավող
Մարդիկ ամեն օր կամա, թե ակամա ականատեսն են դառնում բազմաթիվ գովազդների: Սակայն գովազդներից շատերն անկատելի ու անհետաքրքրին են: Դա է պատճառներից մեկը, թե ինչու՞ շատ գովազդներ չեն գրավում մարդկանց ուշադրությունը: Իսկ ուշադրություն գրավելու համար գովազդը պետք է լինի օրիգինալ, այսինքն տարբերվի իր կրեատիվությամբ և հասարակությանը ներկայացնելու ձևով:Իսկ գովազդի համար առաջնային նպատակ է ուշադրություն գրավելը:
- Հիշվող
Եթե գովազդը տպավորիչ է, հետաքրքիր է, ծիծաղելի է, սեքսուալ է, զարմանալի է, մտածելու տեղիք է տալիս, նման չէ մնացածին, ապա այն անպայման կհիշվի մարդկանց կողմից:
- Ինտրիգային
Մարդկանց հետաքրքրասիրությունը գրգռելու համար գովազդը պետք է լինի ինտրիգային: Չլսված, յուրահատուկ, նախկինում գոյություն չունեցող արտահայտությունը կամ համեմատությունը գովազդվող ապրանքանիշի շուրջ ինտրիգ է ստեղծում, որը պարզապես «ստիպում է» մարդկանց օգտվել տվյալ ապրանքատեսակից:
- Ազդեցիկ
Գունային տարբեր լուծումներով, հետաքրքիր դիզայնեռական մոտեցմամբ, աչքին անընդհատ տեսանելի լինելու առկայությամբ, տեղեկատվությունը մատչելի ու վառ մատուցմամբ գովազդի առկայությունը դառնում է ազդեցիկ:
- Էֆեկտիվ
Այսպիսի կրեատիվ մոտեցումը դարձնում է գովազդը ավելի էֆեկտիվ և կարող է առիթ հանդիսանալ միևնույն գովազդը նույնիսկ տասնյակ անգամ նայելու: Հետևաբար արտաքին գովազդը դառնում է Երեվան քաղաքի արտաքին տեսքը ապահովող անբաժան մաս:
- Արդյունավետ
Գովազդվող ապրանքատեսակը պետք է լինի օգտակար: Երբ մարդը նայի և մտածի, որ դա պետք է իրեն անհապաղ կամ որքան հնարավոր է շուտ, քանի որ դա կարող է օգնել իրեն որոշակի խնդիրներ լուծելու համար: Այս տարբերակում շատ մեծ է շարժական գովազդի դերը, որը միշտ հասարակության տեսանելի դաշտում է: