Հանրահայտ հայազգի երգչուհի Սիրուշոն ԱՄՆ Nokia թատրոնում կայացած համերգի ժամանակ, ինչպես և խոստացել էր, ներկայացրեց իր որդու լուսանկարը: Այժմ համացանցում հայտնվել են մենահամերգից նոր հոդվածներ: 

Սիրուշոն կատարել է իր հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև երգել է Հարութ Փամբուկչյանի և Սյուզան Մարգարյանի հետ: Երգչուհին չի մոռացել նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյակի մասին: Համերգի ամենասպասված մասերից էր նաև որդու լուսանկարի ցուցադրումը, որի ընթացքում նա կատարել է սիրված «Մութն ընկել է, ուշ է արդեն» երգը: