«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայնել է, որ եկող տարի մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երևանում շքերթ անցկացնեն ռուսական զորքերը: Համաձայնությունը ձեռք է բերվել ՀՀ պաշտպանության նախարարի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև:

Լուրը տարածել են ռուսական ԶԼՄ-ները` հղում կատարելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը, որի համաձայն Երևանում շքերթին մասնակցելու են ՌԴ 102-րդ ռազմակայանի անձնակազմը և ռազմական տեխնիկան: Այն փաստը, որ ինքնիշխան պետության մայրաքաղաքում կազմակերպվելիք շքերթն այլ, թեկուզ դաշնակից պետության զորքեր են անցկացնելու, արդեն իսկ վիրավորական է պետության ինքնիշխանության համար: Իրավիճակի ողբերգությունն ամբողջացնում է այն փաստը, որ այս մասին ՀՀ քաղաքացիներն իմանում են ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից: Այլ կերպ ասած` ով որոշել է, նա էլ հաղորդագրություն է տարածել: Իսկ ՀՀ ՊՆ-ն այս դեպքում ենթարկվողի դերում է:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: