Դեպի Սոչի, Մինվոդի ու Դոնի Ռոստով ուղղություններով վերջերս ավիատոմսերի գները բարձրացել են՝ շուրջ 74 հազար դրամ է։ Մինչդեռ, ամռանը նույն Սոչիի ուղղությամբ հնարավոր էր ավիատոմս ձեռք բերել ընդամենը 45 հազար դրամով։ Այս փոփոխությունը ավիաընկերությունները կապում են ոչ մրցակցային պայմանների հետ։ «Էյր Արմենիա»-ի չվերթների դադարեցումից հետո «Աէրոֆլոտը» դարձավ տվյալ ուղղություններով միակ սպասարկողը։ Պատճառը մենաշնորհն է։
Փաստորեն «Էյր Արմենաիա»-ի թռիչքների հետաձգումը վնասեց ոչ միայն հենց ընկերությանը, այլեւ հարված եղավ սպառողի գրպանին։ Հայկական միակ ավիափոխադրողը ստիպված դիմեց այդ քայլին. Պատճառը ՌԴ դեմ կիրառված սանկցիաներն էին։
Մանրամասները՝ a1+-ի տեսանյութում:


