«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2015 թվականի բյուջեն շրջանառության մեջ դրվելու պահից ի վեր մենք փորձում ենք գտնել մարդկանց, ովքեր ծանոթացել են երկրի համար կենսական նշանակություն ունեցող այդ փաստաթղթին, որից կարելի է հետևություն անել ոչ միայն այն մասին, թե հաջորդ տարի ինչպես ենք ապրելու, այլև եզրակացնել, թե ինչպիսին է եղել այս տարին երկրի համար և, մասնավորապես՝ ինչպես է աշխատել գործող կառավարությունը:
Որքան էլ, թվում է, տնտեսագետի մասնագիտությունը մեզանում ամենահեղինակավորներից է, և մի շարք բուհեր տասնյակ տարիներ մասնագետներ են պատրաստում, ուստի, այսպես կոչված, էքսպերտների պակաս մեզանում չպետք է լինի սակայն ցավալի պատկեր գծագրվեց: Տնտեսագետների մեծ մասը այդ թվում՝ տնտեսագիտական բուհերի ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ, պարզապես չէին ծանոթացել բյուջեի նախագծին: Մի մասին թերևս հետաքրքիր չէ, մյուսներն ի վիճակի չեն, երրորդներն անում են միայն այն գործողությունները, որոնց դիմաց վարձատրվում են: Իսկ ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանն ընդհանրապես մեր լրագրողին արտառոց պատասխան էր տվել՝ խոսեցրեք Հրանտ Բագրատյանին, ես նրա ասածների տակ կստորագրեմ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: