Սիրուշոն Լիբանանում համերգ կտա Ալեքսանդրա Ստանի հետ
Երգչուհի Սիրուշոն մարտի 30-ին համերգ կտա Լիբանանում և կերգի ռումինացի երգչուհի Ալեքսանդրա Ստանի հետ։ Այս մասին նա գրառում է կատարել իր Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում։ «Մարտի 30-ին մեծ համերգ Լիբանանում: Սիրուշո և Ալեկսանդրա Ստան (Սաքսոբիտ) !!»,- մասնավորապես նշված է այնտեղ։