Այս պահին ԱԺ-ում քննարկում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության» մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության առաջարկած օրենսդրական նախագիծը, որին ներկա էին ԱԺ ընդամենը 11 պատգամավոր: Սակայն մինչ այդ պատգամավորների թիվը չէր անցնում 6-ից:

Ընդհանրապես բացակայում են «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցության պատգամավորները, ՀԱԿ-ից ներկա է միայն Հրանտ Բագրատյանը, «ԱզատԴեմոկրատներ» կուսակցությունից Ալեքսանդր Արզումանյանը, ԲՀԿ-ից` Գուրգեն Արսենյանը, Միքայել Մելքումյանը, ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանը, ՀՀԿ-ից` Կարինե Աճեմյանը, Էդուարդ Շարմազանովը, Լևոն Մարտիրոսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Նաիրա Կարապետյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց «պարտաճանաչ» պատգամավորներին վերադառնալ դահլիճ: