Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Կառավարության նիստի ընթացքում մերժվեց ԱԺ «ՀԱԿ» պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով նախատեսվում էր պակասեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական տուգանքների չափերը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ դեռևս 2014թ.-ին վարչապետի կողմից ընդունվել է «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առնչությամբ իրականացվող վարույթների կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 803-Ա որոշումը: