Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2014 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, օրակարգում ընդգրկելով 27 հարց:

Հիշեցնենք նաև, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին, Կառավարության նիստի ընթացքում մերժվեց ԱԺ «ՀԱԿ» պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: