Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի ապօրինությունների հետ կապված գործի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Այս գործի նախաքննությունը տևում է արդեն ավելի քան 7 ամիս, և գործը ոչ մի քայլ առաջ չի գնացել: Այս գործով զբաղվող 3 թե 4 քննիչ փոխվեցին: Սկզբում գործը Կոտայքի մարզի քննչական վարչությունում էր՝ 5 ամիս, որի ընթացքում քննիչի պաշտոնը բարձրացրեցին և գործը անցավ մեկ այլ քննիչի տիրույթ: Ներկա պահին գործն արդեն երկու ամիս է ինչ գտնվում է Երևանի Քննչական կոմիտեում՝ Արման Ալեքսանյանի տիրույթում և ոչ մի առաջընթաց չկա:
Քննիչների խոսակցությունից հայտնի է դարձել, որ շատ բացահայտումներ են արվել ֆինանսակաան ապօրինությունների դեպքերի մասին, որոնք շատ են եղել, սակայն, մեղադրանք չի առաջադրվել: Ըստ քննիչները, հայտնում են, որ փորձաքննություններ են նշանակվել, փաստերը բավականին շատ են, որպեսզի ծավալուն մեղադրանք առաջադրվի: Սակայն վերջին 4 ամիսների ընթացքում, քանի որ քննիչները փոխվեցին, բոլոր քննիչների պատասխանն այն էր, որ նոր են ստացել գործն ու ծանոթանում են գործին:
Գործն իրոք ձգձգվում է, քանի որ 7 ամիսը բավականին ժամանակ է գոնե մեղադրանք առաջադրելու համար: Իսկ ներկա պահին քննություն չի կատարվում նախարարության աշխատակիցների մասով, ինչպես նաև երեխաների ծեծի, բռնությունների հետ կապված: 10 օրվա մեջ պետք է որոշում կայացվի քրեական գործ սկսելու և մեղադրանք առաջադրելու համար: Իսկ հիմա փաստացի ոչ մի բան չի արվում: Եթե մի ամսից մեղադրանք չեն ներկայացվում, ապա այստեղ կարելի է տեսնել միտում գործը փակելու, ըստ փաստաբանի: Եվ այդ ժամանակահատվածում սոցիալապես անապահով երեխաների հաշվին պետությունից փողեր շորթելը, եթե չի քննվում, ապա գովերգվում է քննչական կոմիտեի կողմից:
Հաղորդման մեջ նշվել էր, որ տնօրենը ունի հովանավոր նախարարությունից, և դրա պատճառով իրեն ապահով էր զգում: Հովանավորը Ֆիլարեթ Բերիկյանն էր, ով ըստ փաստաբանի գիշերօթիկի ամեն ժողովի ժամանակ ներկա էր գտնվում և պատժում բողոքողներին: Փաստաբանը ներկայացրեց նաև, որ բազում բողոք-դիմումներ են եղել աշխատակիցներից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված, սակայն, բոլոր այդ դիմումները ներկայացվողներին սպառնացել է տեղակալը՝ նույն ինքը՝ Ֆիլարեթ Բերիկյանը: Վերջին դիմումի հետ կապված գիշերօթիկի տնօրենը դիմել էր Ֆիլարեթ Բերիկյանին՝ որը ապօրինի քննություն էր կատարել, հենց ինքը, պարզելու համար, թե ով է համարձակվել նման բողոք գրել:
Տնօրենը աշխատանքից ազատվեց, սակայն, նորը, ըստ էության, ոչնչով չի զիջում նախկինին: Աշխատողների մեծամասնության աշխատանքից ազատել են, և ներկայիս տնօրենը իր ծանոթներին է վերցրել աշխատանքի:
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի ապօրինությունների հետ կապված գործով հետաքրքրված է նաև Յունիսեֆը (Unicef):


