Մենք վաղուց պետք է անցնեինք գործողությունների, որ այսօրվա աշխարհում կոչվում է հիբրիդային պատերազմ, այսինքն այդ պատերազմում բացի նրանից, որ կարևոր է ռազմական կոմպոնենտը, նաև կարևորվում է քաղաքականը, իֆորմացիոնը, տեղեկատվականը, որի արդյունքում մենք մեզ համար կստեղծեինք անհրաժեշտ մի վիճակ: Այսօր՝ նոյեմբերի 13-ին այս մասին խոսեց «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Այդ իրավիճակը մենք վաղուց մոռացել ենք, սկսած այն ժամանակներից, երբ փոխարինեցին հայրենասիրությունը՝ փողասիրությամբ: Տարվելով փողով, այդպիսի գործողությունները մեզանում դադարեցին, հետո դրան գումարվեց քծնանքը արտաքին դերակատարություն ունեցող անձանաց հետ, նաև համաշխարհային ուժերին և սկսեցինք հետևել նրանց քաղաքականությանը, այլ ոչ թե մեր: Պետք է հասկանաք, որ ո՛չ մի Մինսկի խումբ, ո՛չ մի ուժեր չեն կարող մեր տարածաշրջան խաղաղություն բերել, քանի որ դա մենք ինքներս պետք է անենք: Մենզ մեր «ավագ քեռիները» դրսից ասել են, որ մեզ խաղաղություն կբերեն դրսից և որ դա մեր գործը չէ:
Ծավալուն պատերազմ սկսելը, դա Ալիևի որոշման հարցը չէ, և ոչ էլ Սարգսյանինը, քանի որ մեր երկու երկրներն էլ կառավարվում են դրսից, և մեր պետությունները այդ տեսակ լուրջ հարցերը չեն կարող մենակ լուծել»:
Իսկ YerevanNews.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ոչ մի հետին միտք չուներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արած հայտարարությունը, այն մասին, որ ԼՂ լայնամասշտաբ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում նա պատասխանեց.
«Բացարձակապես ոչ մի ենթատեքստ չունի, ոչ մի հիմք չունի: Այսօրվա աշխարհում այդ ցինիկությունը անցել է ցանկացած սահման, եթե ուզում են ձեզ ոչնչացնեն, կարող են ասել, «օ՜ ինչ խայտառակություն է, ինպես կարելի է այդպես» և հանգիտ թողնեն, որ այդ ոչնչացումը տեղի ունենա, այնպես, որ ոչ մի խնդիր չկա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ օդուժի ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: Նրանք, մասնավորապես, կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և հիշեցրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պատասխանատվության մասին` հարգելու հրադադարը և կատարելու հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ գտնելու իրենց պարտավորությունները: