«Ժամանակ» թերթը գրում է.

«Ինչպես տեղեկացրել էինք երեկ, տեղի է ունեցել ՕԵԿ և ԲՀԿ առաջնորդների գերգաղտնի հանդիպում, որի հավաստիությունը հաստատել էր ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը: Երեկ այս կապակցությամբ հարցին ի պատասխան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց. «Պաշտոնական հանդիպում չի եղել, անձնական հանդիպումները չենք մեկնաբանում», ինչով, ըստ էության, ևս մեկ անգամ հաստատեց, որ հանդիպում, այնուամենայնիվ, եղել է»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: