«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Վահանից հետո ՀՅԴ-ում ամեն ինչ այլևս այլ կերպ է ընթանում. Վահանին անգամ կոպտացիա չեն արել»,- տեղեկացրեց Դաշնակցության մեր աղբյուրը: Ի՞նչ ասել է «կոպտացիա»: «Դե, որ Բյուրոյում պետք է իր տեղը մարդ նշանակվեր. երբ Բյուրոյի անդամը դառնում է ապակուսակցական պաշտոնյա, Բյուրոն ոչ թե ընտրությունների է գնում, այլ ինքն է որևէ մեկին նշանակում:

Դաշնակցությունում այնքան խառն ու ոչ ստաբիլ վիճակ է հիմա` դրսի ու Հայաստանի ընկերների մասով, որ չեն ցանկանում ոչինչ շարժել` Բյուրոյի նոր անդամ ընտրելու, անհամաձայնությունների դաշտը չվերակենդանացնելու համար, սպասելու են Ընդհանուր ժողովին, որը տեղի կունենա մի քանի ամիս անց»: Մեր աղբյուրի փոխանցմամբ` սպասվող Ընդհանուր ժողովն ընդհանրապես թեժ ու լարված է լինելու, և հնարավոր է Հրանտ Մարգարյանը չվերընտրվի»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: