Մոսկվայում ձերբակալել են Դաղստանի բնակչի, որին վարձել էին ծնունդով հայ քրեական խմբավորման առաջնորդ, 42-ամյա Սուսեր Մադաթյանին սպանելու նպատակով: Գրում է Взгляд-ը:
«Ոստիկանները և Ռուսաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են մահափորձը և ձերբակալել կարսկածյալին: Երեք օր առաջ նրանք տեղեկացան, որ Դաղստանի քաղաքացին պատրաստվում է հարձակում գործել Մոսկվայում»,- հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության պետական վարչությունից:
Ոստիկաններին հաջողվեց պարզել, թե երբ է լինելու հարձակումը և որտեղ, ինչպես նաև տեղեկացան, որ պատվիրատուն Դաղստանի քաղաքացուն արդեն փոխանցել է զենք և մեքենա: Նրան ձերբակալել են մարտի 13-ին ժամը 18:00-ին:
Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալի մոտ գտել են AKM ավտոմատ և մի քանի փամփուշտ: Նա մեքենան կանգնեցրել էր իր զոհի մեքենայի կողքին, ինչը թույլ կտար կրակ բացել հենց մեքենայից: Հայտնում են նաև, որ սպանության համար նրան խոստացել են 300 հազար ռուբլի: Կասկածյալը ունի 5 դատվածություն: Այժմ նրա հանդեպ քրեական գործ են հարուցել:
Ոստիկանները ձերբակալել են 42-ամյա Մադաթյանին: Քրեական աշխարհում նա հայտնի է «Սուսեր» մականունով: Նրա մոտ հայտնաբերել են ՌԴ քաղաքացի Օգանեզովա Ռոբերտի անձնագիրը, որը կարող է կեղծ լինել:
Սուսերին կասկածում են մի շարք առևանգումների մեջ, որը նա իրականացրել է քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթեյանի հետ, որին 2010 թվականին դատապարտել են 17 տարվա ազատազրկման: Սուսեր Մադաթյանը մոտ 10 տարի հետախուզման մեջ էր: Նա մեղադրվում է կողոպուտներ իրագործելու մեջ: