Associated Press-ը՝ հղում անելով սիրիական ընդդիմության աղբյուրներին տեղեկացնում է,- «Իսլամական պետություն» և «Ալ Կաիդա» խմբավորումները դաշինք են կնքել ընդդեմ Սիրիայում իրենց հակառակորդների:

Երկու ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների գաղտնի հանդիպումը, որին մասնակցել են նաև գրոհայիններ Աֆղանստանից և Պակիստանից, կայացել է նոյեմբերի 2-ին Աթաբեր քաղաքում՝ Հալեպից դեպի արևմուտք։

Հանդիպման ընթացքում խմբավորումները պայմանավորվել են վերջ տալ փոխադարձ հակասություններին և սկսել համատեղ գործողություններ ընդհանուր թշնամիների դեմ, մասնավորապես, ընդդեմ Սիրիայի հեղափոխական ֆրոնտի, որին աջակցում է ԱՄՆ-ն։

Հանդիպման մասին տեղեկությունը հաստատել է ընդդիմության դաշտային հրամանատար Աբու Մուսաֆերը։ Նրա խոսքով՝ խմբավորումները պայմանավորվել են նաև համատեղ գործել ընդդեմ քուրդ ապստամբների Սիրիայի հյուսիսում, որտեղ դեռևս ընթանում են ռազմական գործողություններ։