Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շիվարնադձեն Միխեիլ Սաակաշվիլիին արդեն չի համարում ազդեցիկ քաղաքական գործիչ և կոչ է անում նրան հեռանալ պաշտոնից: Գրում է Ռիա լրատվական կայքը:

Անցած տարվա խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի կուսակցությունը` «Միասնական ազգային շարժում»-ը, դարձավ ընդդիմություն, սակայն Սաակաշվիլին պահպանեց նախագահի պաշտոնը, չնայած երկրում իր աղդեցությունը բավականին պակասել էր:

«Միասնական ազգային շարժում»-ը մտադիր է ապրիլի 19-ին ակցիա անցկացնել` ի պաշտպանություն եվրոինտեգրացիային: Տեղական ԶԼՄ-ը արդեն տեղեկացրել էր, որ ակցիան կանցկացնեն այն ժամանակ, երբ համաձայն գործող Սահմանադրության Սաակաշվիլին իրավունք կունենա արձակել խորհրդարանը: Սակայն իր հերթին նախագահը բազմիցս նշել է, որ մտադիր չի նման բան անել:

«Հավաստում եմ ձեզ, Սաակաշվիլին այլևս այն քաղաքական գործիչը չի, որ կարողանա ազդել երկրում քաղաքական գործընթացների վրա: Բազմիցս ասել եմ, որ չեմ ցանկանում նրա մասին խոսել, բայց ևս մեկ խորհուրդ կտամ նրան. բավական է, ինչքան գլխիվայր շրջեցիր երկիրը: Միգուցե մտածես և հեռանաս»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը: