«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այդ առաջարկը, որը 5-6 ամսվա ուշացումով հիշեց 12 կետերի մասին, նշանակում է մեկ բան, որ չգիտես ինչու իրենք որոշել են ընդդիմության պահանջները լուրջ ընդունել այս անգամ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև հայտնեց, որ որևէ բանակցությունների չի մասնակցելու ՀԱԿ-ը իշխանությունների հետ: 

Զուրաբայնը մեկնաբանեց, որ իշխանությունները, ըստ էության, վախեցել են ընդդիմության կազմակերպած հանրահավաքների թափից, և ուզում է ընդդիմությանը ներքաշել մի գործի մեջ ու սպասում է, որ ընդդիմությունը կգնա զիջումների ու կմտնի բանակցությունների մեջ: Բնականաբար ՀԱԿ-ը այդ պրոցեսի մեջ չի ներքաշվելու:

 «Մենք իշխանության խոսքերին չենք հավատում և հավատում ենք միայն գործերին, բանակցություններ չեն լինելու, եթե բան ունեն անելու, ոչ թե ասելու, թող անեն»,- հայտնեց Զուրաբյանը: