Մենք պետք է հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ունենք միջազգային հանրությունից, ով հստակ ունի իր աշխարհաքաղաքական շահը: Այսօր՝ նոյեմբերի 14-ին այս և մի շարք այլ թեմաների շուրջ խոսեցին «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը:
Այն հարցին, թ՞ե ինչ սպասել այս հարցի շուրջ միջազգային ատյաններից, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց:
«Ես այցելում եմ ադրբեջանական կայքերը, շատ անգամ նաև ադրբեջանալեզու, և ասեմ որ այս քայլերը նրանց համար ունեն շարունակական բնույթ, ինչպես նաև նրանց համար կարևոր չէ զոհերի թիվը: Նրանց հիմնական նպատակը օկուպացրած տարածքներն են:
Միայն արցախյան հարցի շուրջ է, որ ամենաբարձր մակարդակով ներկայացվաց է երեք խոշոր պետությունների նախագահների ներկայացուցիչներին, այստեղից էլ հետևություն, թե ինչ կարևոր է այս տարածաշրջանի հարցը:
Այսինքն այս իրավիճակով զբաղվում են ամենաբարձր մակարդակով, որևէ մի կոնֆլիկտ սկսած անցած տարիներից, չի արժանացել այդքան բարձր մակարդակի ուշադրության: Ես մի բան գիտեմ, պետք չէ հույսը կապել ուրիշների հետ, լինի դա Ռուսաստանի, թե մեկ այլ ուրիշ երկիր: Մեր միակ ապավենը պետք է մենք լինենք՝ ինչպես Արցախյան պատերազմում, որը մենք պատվով հաղթեցինք»:
Իսկ Վարդան Դևրիկյանի խոսքերով՝ նախ Ադրբեջանի զինադադարի խախտումը բարձրացրեց ռազմատեխնիկական մի նոր աստիճանի:
«Իհարկե, եթե մենք հետադարձ հայացք ենք գցում, տեսնում ենք, որ ուղղաթիռային պատերազմը եղել է դեռևս Արցախյան շարժման հենց սկզբից և նպատակը եղել է, այն որ Ադրբեջանը ցանկացել է շեշտել իր տարածքների սահմանագիծը:
Այս օդային պատերազմի դեպքում, սա արդեն նախապատերազմական իրավիճակ է, որովհետև եթե պատասխան քայլել սկսվեն օդային ավիացիաների միջոցով, դրա արձագանքը շատ մեծ կլինի:
Հարցերի հարցն այն է, թե ի՞նչ պատասխան կլինի: Պատերազմների օրենքն է, թե ինչ հակազդեցություն կամ պատասխան պետք է լինի, քանի որ չպատասխանելով դա թշնամուն ավելի լկտի էլ կդարձնի»,- եզրափակեց նա: