Ֆրանսիական ոստիկանությունը և փրկարարները որոնում են վագրին, որը փախչել է Փարիզի մերձակայքից: Պատահարը տեղի է ունեցել Սենա և Մարնա վարչությունում, որը Փարիզից 40 կմ հեռավորության վրա է գտնվում,- փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Այգին, որտեղ ենթադրաբար գտնվում է կենդանին, շրջափակված է: Այգու շուրջ հերթապահում են մարդիկ հրացաններով, լիցքավորած քնաբերով: Բնակիչներին խորհուրդ է տրվել մնալ տներում:

Այն մասին, որ Փարիզի մերձակայքում ման է գալիս վագր, հայտնի է դարձել նոյեմբերի 13-ին: Խանութներից մեկի վաճառողուհին լուսանկարել է կենդանուն և հայտնել է այդ մասին իշխանություններին: Մինչդեռ պարզ չէ, թե որտեղից է փախչել կենդանին: Սկզբում ենթադրվել է, որ վարգրը պատկանում է շրջիկ կրկեսին: Սակայն աֆիշներում վագրերի հետ համար նշված չի եղել:

Հետևաբար, հայտնվեց մեկ այլ վարկած: Բանը նրանում է, որ Մոնտրևեն շատ մոտ է գտնվում փարիզյան «Դիսնեյլենդին»: Սակայն զվարճանքի այգում հավաստիացրեցին, որ վագրը նրանց հետ որևէ կապ չունի: