Ժամանակակից շուկայում բրենդի կառավարումը կապված է նաև դիզայնի և ընկերության կոմունիկացիոն համակարգի հետ: Շատ ընկերություններ ուսումնասիրում ու օգտվում են և՛ համակարգերից, և՛ օրենքներից: «Մոշն Թայմ» ընկերությունը այս անգամ ներկայացնում է ձեր ուշադրությանը Լարս Վալենթայնի կողմից վերլուծված 5 Էֆեկտիվ գովազդային օրենքները.
- Էմոցիոնալ ազդեցություն.
«Վաճառեք էնմոցիաներ». ամենաարդյունավետ գովազդը պետք է զուտ ռացիոնալ տեղեկատվությունից սահուն ձևով անցում կատարի էմոցիոնալ երկխոսության: Գովազդը այսպիսով դառնում է շփման մի ձև:
- Կրեատիվ մոտեցում.
Մշակելով գովազդային ռազմավարությունը՝ շատ հաճախ առաջնային ակցենտը դնում ենք կրեատիվ մոտեցման վրա: Եվ չպետք է մոռանալ, որ պետք է ցուցաբերել ամբողջական մոտեցում՝ կարևորելով ոչ միայն դիզայնի կրեատիվ լուծումներն, այլ գովազդային ռազմավորության ամբողջ հիմքերը: Եվ հենց այդ գործողությունները հանգեցնում են սիներգետիկ էֆեկտի:
- Առաջնահերթության ծրագիր.
Համակարգեք ձեր աշխատանքային ռեժիմը: Բաժանեք առաջնային պլանը երկրորդականից: Ուշադրություն դարձրեք կորպորատիվ խորհրդանիշների ստեղծմանը, քանի որ յուրաքանչյուր սիմվոլը ավելի էմոցիոնալ ազդեցություն ունի ու տպավորվում է հիշողության մեջ:
- Արժեքների համակարգ.
Եղեք շռայլ և արտադրանքին տվեք կարևորություն: Շատ կարևոր է արտադրանքն ունենա այն էֆեկտներն ու որակը, որին սպասում է սպառողը: Եվ շատ կարևոր նախապայման է, որ որակն ու էֆեկտը ապահովեն սպառողի սպասածից ավելին: Եվ այդ ժամանակ սպառողը կհիշի ձեզ: Ճիշտ մարկետինգային քաղաքականությունը ոչ միայն վաճառքների աճն է, այլ հասարակության համար արտադրանքի արժեքը բարցրացնելու կարևորությունը:
- Բրենդինգ.
Եթե դուք զբաղվում եք բրենդի քաղաքականությամբ, պետք է տեսնեք ձեր վերջնական նպատակը: Մասնագետների կողմից խորհուրդ է տրվում ստեղծել մի աղյուսակ, որտեղ կնշվի բոլոր այն յուրահատկությունները, որոնք բնորոշ են միայն ձեր բրենդին՝ նկարագրությունը, արժեհամակարգը, առավելությունը, մարկետինգային քաղաքականությունը և ձեր բրենդին բնորոշ մյուս հատկությունները: Քանի որ մրցակցությունը մեծ է, սպառողների համար դժվար է կողմնորոշվելն ու ընտրություն կատարելը՝ այս ամենը օգնում է, որ դուք ունենաք այն, ինչով կտարբերվեք ձեր մրցակիցներից` օգնելով հաճախորդին ծանոթանալ ձեր բրենդի հատկություններին, որից հետո հաճախորդը կարող է կատարել ճիշտ ընտրություն: