«Ղարաբաղի ազատագրման» ադրբեջանական կազմակերպության անդամները հացադուլ են հայտարարել ԼՂՀ-ում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության համար:
ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և Եվրամիության ուշադրությունն են հրավիրում Հայաստանի «անօրինական գործողությունների» վրա ակցիայի կազմակերպիչները, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Ադրբեջանական իշխանություններից պահանջում են կտրուկ քայլերի դիմել:
Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում դեռ շարունակվում է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը և Կարմիր խաչի Հայաստանյան ներկայացուցիչները արդեն 6 անգամ այցելել են դիվերսանտներին, փոխանակել ընտանեկան բնույթի նամակներ: