Այսօր իրականություն դարձավ ԲՀԿ քաղխորհրդի որոշման կետերից մեկը:

ԲՀԿ Երիտասարդների միության նախաձեռնությամբ Բարգավաճ Հայաստան, Հայ Ազգային Կոնգրես և Ժառանգություն կուսակցությունների, ինչպես նաև Լիբերալ ժողովրդական, Ազգային Անվտանգություն, Համերաշխություն, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Հայաստանի Սոցիալիստական, Առաքելություն, Ազգային Համաձայնություն կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչները մի շարք հասարակական և ուսանողական կազմակերպությունների հետ միասին անցկացրեցին առաջին խորհրդակցությունը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում:

Որոշում կայացվեց, միասնական գործունեություն ծավալելով համաժողովրդական շարժման շրջանակներում, իրականացնել երիտասարդների, ուսանողների լայն համախմբման գործընթաց, մոբիլիզացնել երկրի ողջ ակտիվ երիտասարդական պոտենցիալն ու գործածել այն ի նպաստ համաժողովրդական շարժման ծրագրերի ու նպատակների իրականացման: