«Однако» ծրագրի շրջանակներում, որը հեռարձակվել է ռուսական առաջին հեռուստաալիքով, ցուցադրվել է սենսացիոն լուսանկար, որը ենթադրվում է, որ լուսանկարվել է օտարերկրյա լրտեսի կողմից: Այդ լուսանկարում երևում է, թե ինչպես ուկրաինական կործանիչը հարվածում է MH17 Մալազիական չվերթուղու ինքնաթիռին:
Նկարը բուռն բանավեճի ալիք բարձրացրեց ռուսական բլոգոսֆերայում, և վերլուծությունների արդյունքում պարզ դարձավ, որ լուսանկարը չստացված կեղծ տարբերակ է:
Ինչպես հետագայում հաղորդվում է, սենսացիոն լուսանկարը, որի վրա ակնհայտ երևում է կործանիչի մեկնարկը դեպի օդաչուների խցիկ, ուղարկվել է էլեկրոնային հաղորդագրության միջոցով:
Հեռուստահաղորդման ավարտից անմիջապես հետո, սոցցանցերում բուռն քննարկում սկսվեց այն մասին, որ լուսանկարը վատ ֆոտոշոպի արդյունք է: