ԵՎԱ ՌԻՎԱՍՆ իմ երգչուհին չէ, ավելին, չեմ հավանում որպես երգչուհի, չնայած իր պրոֆեսիոնալիզմով շատ բարձր է ամեն տեսակի սիլվահակոբյաններից: Բայց այսօր ես հիացա նրա բարձր արհեստավարժությամբ, սկզբունքայնությամբ, ազնվությամբ և մարդկային բարձր հատկանիշներով, գրել է իր ֆեյսբուքյան էջում թատերագետ Լևոն Մութաֆյանը և շարունակել.

Նա պոռթկաց և ասաց այն, ինչ պիտի ուրիշներն ասեին: Չէր կարելի նրա աշխատանքն այդպես աղավաղել: Եվ Եվան միանգամայն ճիշտ վարվեց:

Ուրախ եմ:

Մենք սովոր չենք, որ նման պահերին ասվում է ճշմարտությունը: Ես այս տարի նման մի իրավիճակում հայտնվել եմ, երբ չեմ համաձայնել սխալ որոշման հետ:
Ինձ հետ դաժան վարվեցին:

Իսկ ես խոնարհվում եմ Եվայի ազնվության ու մարդկային բարձր որակի առջև: