Անասնաբույժները հավաստիացնում են, որ Յորքշիրում գտնվող թռչնաֆաբրիկաներից մեկում հայտնաբերվել է թռչնի գրիպով վարակման առնվազն մեկ դեպք: Ինչպես հայտնում են Բրիտանական Defra-ից՝ մարդու վարակման հավանականությունը չափազանց փոքր է: 

Մասնագետները հայտնում են, որ այս դեպքում խոսքը չի գնում մարդու համար մահացու H5N1 ձևի մասին: Վերջին 6 տարիների ընթացքում սա Բրիտանիայում գրանցված միակ դեպքն է: Նշենք նաև, որ նախորդ օրը թռչնի գրիպով վարակման դեպք է հայտնաբերվել նաև նիդերլանդական Հաքենդորպ գյուղում: 

Նիդերլանդներում գրանված դեպքի առթիվ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Եվրոխորհուրդը կանցկացնի արտահերթ նիստ: Տվյալ ֆերմայում գտնվող բոլոր 150 հազ. հավերին խորհուրդը որոշել է ոչնչացնել: